News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վերջին 5-6 տարիներին Հայաստանից տարեկան անվերադարձ հեռացել են, այսինքն մշտական էմիգրաիցիայի են ենթարկվել, մոտ 30-35 հազար մարդ: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:

Նա այդ թվի կրճատման հիմքեր չի տեսնում: Արտագաղթի տեմպը, նրա խոսքով, կարող է նվազել Ռուսաստանում ստեղծված վիճակի եւ վիզային արգելքների հետ կապված, որոնք սահմանափակում են արեւմտյան երկրներ մարդկանց հոսքը:

Անդրադառնալով նրան, թե ինչպես է արտագաղթն ազդել Հայաստանի ժողովրդագրական վիճակի վրա, Եգանյանը նկատել է, որ տարբեր գնահատականներով, 1990-2000 թվականների ընթացքում մոտ մեկ մլն մարդ հեռացել է Հայաստանից ու չի վերադարձել: «Այդքանով է կրճատվել երկրի բնակչությունը, բայց միայն դրանով չի սահմանափակվել արտագաղթի ազդեցությունը: Զգալի է այն հանգամանքը, որ հեռացողների եւ մնացողների տարիքային կառուցվածքները համարժեք չեն եղել: Հեռացողների շարքում գերակշռել են ակտիվ արտադրողական տարիքի մարդիկ, իսկ նրանց մեջ էլ՝ տղամարդիկ»,-ասել է ժողովրդագիրը՝ հավելելով, որ դրա հետեւանքով Հայաստանում վերարտադրման մակարդակն անկում է ապրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ