News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւս մեկ տարով երկարեցրել է Ռուսաստանի որոշ քաղաքացիների ու ընկերությունների դեմ նախկինում սահմանած պատժամիջոցների ժամկետը՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ: Այս մասին ասվում է Սպիտակ Տան մամուլի ծառայության հաղորդագրությունում, որը տարածվել է մարտի 3-ին:

Ամերիկյան վարչակազմը ճշտել է, որ խոսքը ԱՄՆ կառավարության կողմից նախորդ տարվա մարտի 6-ին, 16-ին եւ 20-ին, ինչպես նաեւ դեկտեմբերի 19-ին սահմանված պատժամիջոցների մասին է:

Այդ պատժամիջոցները վերաբերել են ՌԴ մի շարք քաղաքացիների, այդ թվում պաշտոնատար անձանց, նաեւ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կառավարության անդամների: Պատժամիջոցների տակ են հայտնվել նաեւ ռուսաստանցի մի շարք գործարարներ, ընկերություններ, նաեւ Դոնեցկի եւ Լուգանսկի ղեկավարությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ