News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իռլանդիայի ավիացիոն վարչությունը մեղադրել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերին թռիչքների կանոնների խախտման մեջ։  Վարչությունը հայտարարել է, որ Իռլանդիայի քաղաքացիական ավիաչվերթներից մեկն իրականացվել է այլ երթուղով, իսկ մյուսի թռիչքը հետաձգվել է  Իռլանդիայի օդային տարածքում գտնվող ՌԴ ՌՕՈՒ երկու ռմբակոծիչների պատճառով։ Այս մասին հայտնում է Irish Examiner-ը։

Ըստ հայտարարության՝ Ռուսական Տու-95 ռմբակոծիչները թռիչքն իրականացրել են անջատած նույնականացման սարքով, որը հնարավորություն չի տվել ռադարներին որոշել օդանավի գտնվելու վայրը։ Ըստ  Agence France-Presse գործակալության՝ թռիչքների հետաձգումը կարող է պայմանավորված լինել RAF Typhoon կործանիչների չվերթով, որոնք օդ էին բարձրացել հունվարի վերջին ռուսական ռմբակոծիչներին ուղեկցելու համար։

2015թ. փետրվարի 23-ին Մեծ Բրիտանիայում ռուսաստանի դեսպանը հայտարարել էր, որ Ռուսաստանի ՌՕՈՒ հեռահար թռիչքների հանդեպ Արեւմուտքի ուշադրությունը ուռճացված է, նշում է Lenta-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ