News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունգարական խորհրդարանը որոշել է գաղտնի պահել Ռուսաստանի հետ ատոմային աշխատանքների պայմանագրի մասին տեղեկությունները: Այս մասին գրում է Bloomberg-ը:

Օրենքն ընդունվել է մարտի 3-ին, ձայների 130 «կողմ», 62 «դեմ», 1 «ձեռնպահ» հարաբերակցությամբ: Փաստաթղթի համաձայն, «Պակշ 2» նախագծի հետ կապված մանրամասները 30 տարի գաղտնի են պահվելու: Ընդդիմադիր կուսակցությունները, այդ թվում՝ սոցիալիստներն ու կանաչները, արդեն հայտարարել են, որ օրենքը հակասում է երկրի սահմանադրությանը, եւ նախագահ Յանոշ Ադերին խնդրել են այն ուղարկել Սահմանադրական դատարանիի քննարկմանը:

Ընդդիմությունը մտավախություն ունի, որ սահմանափակումները կհանգեցնեն կոռուպցիայի աճի, ինչպես նաեւ Ռուսաստանին թույլ կտան ամրապնդել եվրոպական էներգաշուկայում իր դիրքերը: Ըստ Lenta-ի, սակայն, իշխող կոալիցիան հայտնել է, որ գաղտնի են պահվելու միայն այն տեղեկությունները, որոնցից կախված է երկրի ազգային անվտանգությունը:

«Պակշ 2» նախագծով, որը մեկնարկել է 2014 թվականի հունվարին, նախատեսվում է հունգարական «Պակշ» ԱԷԿ-ի 5-րդ եւ 6-րդ էներգաբլոկների շինարարությունը: Գործարքի արժեքը գերազանցելու է 12 մլրդ եվրոն: 2014 թվականի դեկտեմբերի 9-ին գրեթե 2.4 ԳՎտ հզորությամբ երկու էներգաբլոկի շինարարության նախագծման շուրջ փաստաթղթեր են ստորագրվել, ինչպես նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանից վառելիք ներկրելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ