News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մարտի 4-ին, գործով ականատես-վկա Վահան Հակոբյանը ցուցմունք տվեց՝ պատմելով, որ գործով ամբաստանյալ Գոռ Առաքելյանը զենքը ներքեւ ուղղած է կրակել:

 «Գոռ Առաքելյանը գետնի ուղղությամբ էր կրակում, գոտկատեղից ներքեւ, որ ուզենար, կարող էր ավելի վերեւ կրակել ու մարդ սպանել»,-ասաց նա:

Վահան Հակոբյանը պատմեց, որ Վերնիսաժում  շների դնչկալների վաճառքով է զբաղվում, դեպքի օրը՝ մայիսի 17-ին, արյան ճնշումը բարձրացել է, ինքն էլ գնացել է օղի գնելու, որպեսզի ճնշումն իջեցնի: Վկայի խոսքով՝ ինքը ճանապարհին ձայներ է լսել, ստորգետնյա կայանատեղիի մոտ սպիտակ մեքենա տեսել եւ հավաքված մարդիկ:

«Երկու զդառովի տղա մի պուճուր տղայի էին ծեծում՝ Գոռ Առաքելյանին: Հետո մարդիկ բաժանեցին նրանց, Գոռը գնաց նստեց մեքենան, երկու զդառովի տղաները եկել, ուզում էին մեքենայից հանեին դուրս, չէր ստացվում, դռները փակ էին: Երկու տղաներից մեկը ասաց՝ գնամ զենքը բերեմ, սրան սատկացնեմ: Հետո Գոռը իջավ,  կրակեց հաղթանդամ տղայի ոտքերի տակ, նա էլ փախավ դեպի Վերնիսաժի կողմը, հետո սպիտակ մեքենայի մեջ էլ կրակեց»,-ասաց վկան:

Վկայի խոսքով՝ Գոռ Առաքելանը եւ Ներսես Մելքոնյանը  իրար հայհոյելով մտել են շենք, ինքն էլ գնացել է իր առեւտուրն    անելու եւ վերադառնալուց տեսել է՝ վիրավորներից մեկին պատգարակով տանում են, մեկն էլ ընկած է գետնին:

 «Գոռը խառնված էր կրակոցներից հետո, վազելով մտավ շենք, նրա հետեւից մեկն էլ վազելով մտավ՝ ասելով, որ պատրոններս պրծան»,- պատմեց վկան:

Դատական նիստը հետաձգվեց մեղադրողի վատառողջ լինելու պատճառով: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 18-ին:

Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով։

Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 6-րդ եւ 10-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 5-րդ, 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Երեքի դեպքում էլ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Օրինական ուժի մեջ է մտել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցադիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը…
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Ամենաշատ