News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում չկա մանկական հեռուստաալիք, եւ մենք ուսուցողական բնույթի մանկական հաղորդումների կարիք ունենք: Այս մասին այսօր` մարտի 4-ին՝ Մանկական հեռուստատեսության և ռադիոհեռարձակման միջազգային օրը, լրագրողներին ասաց հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սամվել Խուդոյանը`  նշելով, որ մեր հեռուստաալիքները պետք է նոր ռազմավարություն մտածեն`  դաստիարակչական և ուսուցողական բնույթի մանկական հաղորդումներ հեռարձակելու համար:

«Ունեինք մանկական հեռուստաալիք՝ «Հայրենիքը», որը ցավոք փակվեց: Այսօր մեր հեռուստաալիքներով ցուցադրում են  մի քանի մանկական հաղորդումներ, որոնք, սակայն,  չունեն դաստիարակչական, ուսուցողական բնույթ: Ունենք լեզվի ուսուցմանը նվիրված ընդամենը մի քանի հաղորդում, որոնք շատ քիչ են, և երեխաները չեն էլ դիտում, քանի որ  հատուկ ռազմավարություն  չկա, թե մանկական հաղորդումները որ ժամին և որ օրերին է ճիշտ հեռարձակել, որպեսզի երեխաները նստեն հեռուստացույցի դիմաց և դիտեն դրանք»,-ասաց հոգեբանը:

Սամվել Խուդոյանի խոսքով՝ այսօր արբանյակային հեռուստատեսությունով հեռարձակվող արտասահմանյան բազմաթիվ  մանկական հաղորդումներն ու մուլտֆիլմերը շատ ցածր մակարդակի վրա են, անգամ՝  «հակաբարոյական», որոնք  երեխաներին կախվածության մեջ են գցում: 

«Ծնողները պետք է հետևողական լինեն և թույլ չտան երեխաներին այդ մուլտֆիլմերն ու հաղորդումները դիտել: Մեր հեռուստատեսություններին առաջարկում եմ նոր մանկական հաղորդումներ հեռարձակել, որոնք երեխաներին առողջ ապրելակերպ կսովորեցնեն, որոնց սկզբունքը կլինի մանկական ճիշտ դաստիարակություն տալն ու ուղղված կլինեն երեխայի բարոյական զարգացմանը: Մեր հեռուստաալիքները պետք է հոգեբանական բնույթի հաղորդումներ հեռարձակեն, որոնցով  երեխաներին կուսուցանվեն նաև կյանքի հմտություններ»,– ասաց հոգեբանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ