News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը հայ միգրանտներին ընդունող երկրների ցուցակում զբաղեցնում է առաջին տեղը։ Աշխատանքային միգրանտների 90 տոկոսը Հայաստանից մեկնում է Ռուսաստան։ Այդ մասին մարտի 4-ին մամուլի ասուլիսի ժամանակ  հայտարարեց ազգագրագետ Աղասի Թադեւոսյանը։

Ազգագրագետը նշեց, որ Հայաստանի աշխատանքային միգրացիայի հիմնական ուղղվածությունները այլ հետխորհրդային երկրների, օրինակ՝ Վրաստանի  հետ համեմատելիս նկատվում է մեծ տարբերություն։ «Վրաստանից արտագաղթող աշխատանքային միգրանտների համար Ռուսաստանը նույնիսկ առաջին հնգյակում չէ։ Վրաստաից աշխատանքային միգրանտները հիմնականում մեկնում են Հունաստան, Իսպանիա, Իտալիա, Գերմանիա կամ ԱՄՆ։ Այսինքն՝ արտագաղթը հատուկ է ոչ միայն Հայաստանին, բայց այն, որ մեր սեզոնային աշխատանքային միգրացիան կապված է միայն ռուսական շուկայի հետ, մեզ խոցելի է դարձնում»,- հայտարարել է Թադեւոսյանը՝ հավելելով, որ Հայաստանի միգրացիոն քաղաքականության  խնդիրը պետք է լինի աշխատանքային միգրացիայի ուղղվածությունների տարանջատումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ