News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի  հատուկ ծառայությունները իրենց ուժերի մեծ մասն ուղղում են ոչ թե հակահետախուզությանը, այլ ընդդիմության լրտեսությանը։ Այս մասին մարտի 4-ին խորհրդարանում հայտարարել է Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։

«Հատուկ ծառայություններն ամբողջովին հսկողության տակ են վերցրել այլախոհ քաղաքական ուժերին՝ կոպիտ կերպով խախտելով օրենսդրությունը։ Եթե այդ ներուժն ու ֆինանսավորումը ուղղվեր հակառակորդին հսկելուն, մենք այսօր բոլորովին այլ իրավիճակում կլինեինք»,- հավելել է պատգամավորը։

Նա հիշեցրել է, որ  ԲՀԿ անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ իր խոսակցության գաղտնալսման գործի հետաքննությունը մինչ օրս տեղից չի շարժվել։

«Հիշում եմ, ամենասկզբում ես ասացի քննիչին, թե պետք չէ իզուր չարչարվել. բոլոր հետքերը տանում են Հայաստանի հատուկ ծառայություններին։ Սակայն քննիչը լավատես էր եւ ասաց, որ հանցագործները հստակ հետքեր են թողել, եւ կհայտնաբերվեն։ Ես նրանից մինչեւ հիմա  այլեւս ոչ մի բան չեմ լսել»,- հայտարարել է Զուրաբյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ