News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երկարաձգելով հակառուսական պատժամիջոցները՝ ԱՄՆ-ն փորձում է խաթարել Ուկրաինայում խաղաղության գործընթացը, մինչդեռ Դոնբասում սուր ճգնաժամի կարգավորման նախանշաններ կան: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

Չորեքշաբթի հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարացրել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները:
«Մենք ուշադրություն դարձրեցինք հատկանաշական մի հանգամանքի: Երբ Ուկրաինայում ճգնաժամի խաղաղ կարգավորման նախանշաններ են ի հայտ գալիս, Վաշինգտոնը, որը ներդրում ունի անցյալ տարի Կիեւում տեղի ունեցած պետական հեղաշրջման մեջ, կրկին սկսում է սրել իրավիճակը»,- ասված է Ռուսաստանի ԱԳՆ կայքում հրապարակված Լուկաշեւիչի մեկնաբանությունում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, ռուսաստանցի դիվանագետը նշել է, որ հիմա նույնպես, երբ հրադադարի ռեժիմի հաստատումն իրականություն է դառնում, որը համաձայնեցված է փետրվարի 12-ին, Մինսկում, ԱՄՆ վարչակազմը «կրկին սպառնալիքներ է հնչեցնում՝ հայտարարելով նախկինում սահմանված պատժամիջոցները երկարացնելու եւ նորերը սահմանելու մասին», ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի դեմ:

«Ի՞նչ է դա, եթե ոչ նրանց եւ ուկրաինական իշխանությունների միջեւ վստահության թույլ ծիլերը ոչնչացնելու, խաղաղության գործընթացը խաթարելու փորձ: Նույնը վերաբերում է նաեւ Ուկրաինա ամերիկյան զինամթերքի մատակարարումներին»,- ընդգծել է Լուկաշեւիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ