News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լաս Վեգասում Spring Valley Hospital Medical Center մասնավոր հիվանդանոցը պատահաբար տեղի լվացքատուն է ուղարկել վիժելու հետեւանքով մահացած երկվորյակ պտուղների մնացորդները։ Դրանք փաթաթված են եղել սպիտակեղենի մեջ եւ հայտնվել են լվացքի մեջ։

Լվացքատան աշխատակիցները ոստիկանություն են զանգել այն բանից հետո, երբ հայտնաբերել են պտուղների մնացորդները։ Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ հիվանդանոցի դեպքը պատահականություն է, եւ իրավիճակը կասկածելի չէ։ Ամեն դեպքում իրավապահներին հանձնարարել են հետաքննել միջադեպը, գրում է Americaru.com-ը։

Հիվանդանոցի  մամուլի խոսնակը հայտնել է, որ կինը վիժել էր իր երկվորյակ երեխաներին այլ հիվանդանոցում, բայց քանի որ ցանկացել է բուժումը շարունակել Spring Valley Hospital Medical Center-ում, նրան տեղափոխել են այնտեղ, իսկ նախքան նրա ժամանելը այնտեղ են ուղարկել նաեւ սպիտակեղենի մեջ փաթաթված երկվորյակների մնացորդները։ Հիվանդանոցի աշխատակիցները պարզում են, թե ինչպես են այդ մնացորդները հայտնվել լվացքի մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Ամենաշատ