News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ս.թ. մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվեց ՀՀ նախագահի կարգադրությամբ ձեւավորված Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ անցկացված նիստին մասնակցում էին ռազմավարական վերանայման գործընթացին ներգրավված պետական կառավարման բոլոր մարմինները` նախարարների տեղակալների եւ փորձագետների մակարդակով, ինչպես նաեւ պաշտպանության նախարարության եւ զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաները:

Ռազմավարական վերանայման 4-րդ փուլում միջանկյալ բնույթ կրող ընթացիկ հանդիպումը նպատակաուղղված էր Հայաստանի Հանրապետության Զորային կառույցի մշակման գործում միջգերատեսչական փոխգործակցության հստակեցմանը եւ վերջնանպատակների, ուղիների ու միջոցների նախանշմանը:

Շնորհակալություն հայտնելով նիստի բոլոր մասնակիցներին` համատեղ ակտիվ ջանքերի համար, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հատուկ կարեւորեց հատկապես արդի ժամանակաշրջանում պաշտպանության ռազմավարական վերանայման ամբողջ գործընթացի նշանակությունը: Նշվեց, որ վերանայումն ընձեռում է Հայաստանի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի դեպքում պետական կառավարման բոլոր մարմինների խնդիրները հստակեցնելու ու ներդաշնակեցնելու բացառիկ հնարավորություն:

Հիշեցնենք, որ Պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայումը կիրականացվի մինչեւ 2015թ. վերջը եւ նպատակաուղղված կլինի Հայաստանի շուրջ ձեւավորված անվտանգության միջավայրի երկարաժամկետ գնահատման հիման վրա պաշտպանության եւ անվտանգային դինամիկ համակարգի` մինչեւ 2020թ. հեռանկարային զարգացման ապահովմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ