News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վերջին տարիներին ԼՂՀ զբոսաշրջության ոլորտը զգալի առաջխաղացում է արձանագրել: Եվ այն փաստը, որ Արցախը կազմում է միջազգային զբոսաշրջության մաս, արդեն իսկ խոսում է այդ ոլորտում մեծ ձեռքբերումների մասին: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պետի խորհրդական Արտակ Գրիգորյանը:

«Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2007 թվականից ի վեր ԼՂՀ օտարերկրյա քաղաքացիների այցելությունների թիվը մինչեւ 2013 թվականը միջին հաշվով աճում էր 40 տոկոսով: Նշված վիճակագրական տվյալները վերաբերում են միայն ԼՂՀ այցելած օտարերկրյա քաղաքացիներին, իսկ ՀՀ քաղաքացիները այդ վիճակագրության մեջ չեն ընդգրկվում»,-ասաց Ա. Գրիգորյանը:

Եթե մինչեւ անկախությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործում էր 4 հյուրանոց, ապա անկախությունից հետո տարեցտարի կառուցվում են նոր բարձրակարգ եւ բարձր սպասարկման որակով հագեցված հյուրանոցային տնտեսության օբյեկտներ: Ներկա դրությամբ ԼՂՀ տարածքում գործում է 42 հյուրանոցային տնտեսության օբյեկտ՝ 1187 մահճակալ տեղով, բացվել եւ գործում են 25-ից ավելի կահավորված հանգստյան գոտիներ, բարելավվում են բոլոր ենթակառուցվածքները:

Զբոսաշրջությունը հանդիսանում է ներմուծվող տարադրամի խոշոր աղբյուր: Այսպես, ըստ ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության դիտարկումների՝ 2014 թվականին զբոսաշրջիկները գրեթե 6,4 միլիոն դոլարին համարժեք գումար են ծախսել ԼՂՀ-ում:

Բացի այդ, Ա. Գրիգորյանի հավաստմամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հանդիսանում է ներդրումներ իրականացնելու համար բավականին գրավիչ երկիր. լրիվությամբ ձեւավորված է օրենսդրական դաշտը, գործում են ներդրումների համար ցածր տոկոսով դրույքաչափեր, ճկուն հարկային քաղաքականություն: Սերտ համագործակցություն է իրականացվում պետության եւ մասնավոր հատվածի միջեւ զբոսաշրջության ոլորտում ներդրումները խթանելու նպատակով:

 «Հարկ է նշել, որ Արցախն ունի մեծ զբոսաշրջային պոտենցիալ: Իսկ այդ պոտենցիալը ավելի ճանաչելի եւ մրցունակ դարձնելու նպատակով իրականցվում են մարքեթինգային եւ ենթակառուցվածքների զարգացման համալիր ծրագրեր, որոնք տարեցտարի ավելի գրավիչ են դարձնում Արցախը օտարերկրյա զբոսաշրջիկների համար»,-նշեց ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պետի խորհրդականը:

Վերջին 10 տարիների ընթացքում ԼՂՀ-ն մասնակցել եւ մասնակցում է միջազգային զբոսաշրջային խոշորագույն ցուցահանդեսներին (Բեռլին, Լոնդոն, Մոսկվա, Փարիզ, Միլան, Ռիմինի, Մադրիդ):

Այս ցուցահանդեսներում հետաքրքվող կազմակերպություններին եւ այցելուներին տրամադրվում է անհրաժեշտ տեղեկատվություն ԼՂՀ զբոսաշրջային ներուժի մասին, բաժանվում է մեծ քանակությամբ տեղեկատվական գրականություն, ֆիլմերով սկավառակներ եւ այլն: Բացի այդ, ԼՂՀ զբոսաշրջային ներուժը ներկայացված է նաեւ համացանցի միջոցով, մասնավորապես` karabakh.travel վեբ կայքով եւ գլխավոր սոց ցանցերում պաշտոնական էջերով:

Անդրադառնալով օրերս ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը տված այդ երկրի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Խիկմեթ Գադժիեւի այն մեկնաբանությանը, թե իբրեւ Արցախում զբոսաշրջիկների համար անվտանգության խնդիր կա, Ա. Գրիգորյանը մասնավորապես նշեց, որ միջազգային զբոսաշրջության մաս կազմելուց ի վեր՝ ԼՂՀ այցելած բոլոր զբոսաշրջիկների անվտանգությունը երաշխավորված է, եւ ոչ մի զբոսաշրջիկի Արցախում որեւէ տեսակի վտանգ չի սպառնում, հետեւաբար ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությունները հերթական անգամ կրում են ապատեղեկատվական բնույթ:

 «Ադրբեջանցիների կողմից ստեղծված այսպես կոչված «սեւ ցուցակը» ոչ այլ ինչ է, քան Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված մարդու՝ տեղեկատվություն ստանալու եւ տարածելու հիմնարար իրավունքների, ինչպես նաեւ մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի ոտնահարում:

Դրա հետ մեկտեղ նշված «սեւ ցուցակը» հակասում է մի շարք հիմնարար սկզբունքների, որոնք ամրագրված են Զբոսաշրջային էթիկայի համաշխարհային օրենսգրքում, Զբոսաշրջային միջազգային խարտիայում, ՄԱԿ-ի Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության կանոնադրության մեջ եւ այլն»,-ընդհանրացրեց Ա. Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ