News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնի Սմիթսոնի ինստիտուտի ղեկավարությունը, որի ենթակայության տակ գտնվում են 19 թանգարան, մեկ կենդանաբանական այգի եւ 9 գիտահետազոտական կենտրոն, արգելել է իր այցելուներին օգտվել սելֆիի շտատիվներից։ Միաժամանակ նշվում է, որ պատկերասրահներում առանց շտատիվների սելֆին թույլատրվում է։ Այս մասին ասված է ինստիտուտի պաշտոնական կայքում։

Ինստիտուտի ղեկավարությունը արգելքը բացատրում է թանգարանի հավաքածուները պահպանելու եւ այցելուների անվտանգության անհրաժեշտությամբ։

Նախկինում մոնոպոդ շտատիվների օգտագործումը արգելվել էր նաեւ Սողոմոն Գուգենհայմի թանգարանում, գրում է Lenta-ն։

Նշենք, որ Նիդերլանդներում միանգամից մի քանի թանգարան արգելել են իրենց այցելուներին օգտվել սելֆիի մոնոպոդ շտատիվներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ