News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում շուրջ կես միլիոն՝ 459 հազար աշխատանքային կենսաթոշակառու ունենք: Դա բնակչության մշտական թվի ավելի քան 15.2%-ն է: Ընդհանուր առմամբ, այդ ցուցանիշը մեծ չէ:

Սակայն հարկ է ուշադրություն դարձնել մի էական փաստի. զբաղվածները, որոնց թվով կենսաթոշակային հիմնադրամ վճարումներ են կատարվում, ավելի քիչ են, քան թոշակառուները: Բացի այդ, մեզ մոտ բավական ցածր աշխատավարձեր են: Այս երկու գործոններն էլ նախանշում են կենսաթոշակի զուտ խորհրդանշական չափը: Իհարկե՝ ոչ բոլոր կատեգորիաների դեպքում: Բացառություններ լինում են:

Օրինակ՝ նախօրեին մեր խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց երկրի նախկին նախագահների կենսաթոշակների փոփոխության մասին օրինագիծը: Փոփոխությունը, իհարկե, բարձրացման մասին է՝ գործող նախագահի աշխատավարձի 70%-ի չափով, այսինքն՝ մինչեւ 924 հազար դրամ: Ամսական, ոչ թե տարեկան: Դա Հայաստանի անցյալ տարվա միջին կենսաթոշակի չափը գերազանցում է գրեթե 26 անգամ: Այնպես որ՝ այս դեպքում «միայն թոշակով» ապրել կարելի է:

Այս տարի «ամենաաղքատ» խմբի կենսաթոշակներն ու նպաստները կազմել են ընտանեկան բյուջեի գրեթե կեսը՝ 49.8%-ը: Իսկ ահա պայմանականորեն հարուստ խմբում այդ մասնաբաժինը մի քանի անգամ պակաս է եղել 8.4%: Սակայն, որքան էլ «հակասական» է, ամենամեծ թոշակը ստանում են «ամենից հարուստները». 2.6 անգամ ավելի, քան «ամենից աղքատները»:

Հայտնի է, որ մեր նվազագույն սպառողական զամբյուղը չափազանց ցածր արժեք ունի եւ բացարձակ չի արտացոլում կյանքի իրական արժեքը: Բայց նույնիսկ այդ տարբերակում, միջին աշխատանքային կենսաթոշակը չի հասնում այդ մակարդակին, ինչը երեւում է ներքեւում ներկայացված աղյուսակում: Եթե համեմատենք՝ որպես հիմք ընդունելով մեծահասակների համար «զամբյուղի» արժեքը, ապա հարաբերակցությունն ավելի կվատանա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ