News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լապտերների տոնը նշվում է լուսնային օրացույցով առաջին ամսվա 15-րդ օրը: Դեռեւս 10-րդ դարում Չինաստանում սովորույթ տարածվեց այդ գիշեր գունագեղ լապտերներ վառել:

Քաղաքի կենտրոնում սովորաբար ամենատարբեր ձեւերի եւ չափսերի բազմաթիվ լապտերներ են կախում՝ կենդանիների, ծաղիկների եւ մրգերի տեսքով: Լապտերների տոնով ավարտվում է Ամանորը:

Ըստ Calend-ի, 11-րդ դարից տոնը տարածվեց ամբողջ Չինաստանում: Այդ օրը «յուանսյաո» են ուտում, որը պատրաստում են կպչուն բրնձից՝ քաղցր միջուկով եւ մրգերով: Դրանք կլոր են եւ խորհրդանշում են համերաշխ ընտանիքի երջանկությունը:

Այստեղ նաեւ հավատում են, որ Ամանորին հանգուցյալ նախնիների հոգիները երկիր են իջնում՝ իրենց հարազատների եւ մտերիմների հետ տոնը նշելու համար: Իսկ լապտերների տոնին նրանք հետ են վերադառնում, եւ միլիոնավոր լապտերները լուսավորում են նրանց ճանապարհը…

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ