News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մարտի 4-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց  ՀՀ պաշտպանության նախարարի ամենամսյա հանդիպումը նախապես ցուցակագրված քաղաքացիների հետ:

Հանդիպման շրջանակներում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց մեկ տասնյակից ավելի քաղաքացիների: Վերջիններս խնդրանքները բազմաբնույթ էին եւ վերաբերում էին սոցիալական, կադրային եւ առողջական հարցերին եւ ոլորտներին: Քաղաքացիների ընդունելությանը ներկա էին ՊՆ, ԶՈւ եւ ԶՈւ ԳՇ մի շարք վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ, քաղաքացիական հատուկ ծառայողներ: Ծանոթանալով քաղաքացիների հուզող խնդիրներին, նրանց դիմումներին եւ լսելով համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումները`  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղում լուծումներ առաջարկեց բարձրաձայնված հարցերին, տվեց կոնկրետ հանձնարարականներ:

Բարձրաձայնված խնդրանքների զգալի մասին պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից տվեց դրական ընթացք, իսկ  ընդունելությանը ներգրավված քաղաքացիներից շատերի խնդիրներն էլ լուծվեցին հենց հանդիպման ընթացքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ