News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լիտվայի կառավարությունը հավանություն է տվել պարտադիր զինծառայությունը վերականգնելու նախագծին, գրում է Delfi-ն։

Փաստաթուղթը ներկայացրել է երկրի ՊՆ-ն։

Հայտարարության մեջ ասված է, որ նախագիծը կարող է ուժի մեջ մտնել արդեն օգոստոսին, եթե հավանություն ստանա Լիտվայի խորհրդարանի կողմից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիտվայի պաշտպանության խորհուրդը պարտադիր զիծառայությունը վերականգնելու որոշում էր կայացրել։ 2008թ. Լիտվան հրաժարվել էր պարտադիր զինվորական ծառայությունից եւ անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի։

Երկրի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հայտարարել էր, որ պարտադիր զինծառայությունը պլանավորվում է վերականգնել աշխարհաքաղաքական փոփոխությունների պատճառով։

Տարեկան բանակ պիտի զորակոչվի 5 հազար տղամարդ, իսկ ծառայության ժամկետը կկրճատվի մինչեւ 9 ամիս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ