News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ձեռքսեղմումը հասարակական քիմիական ազդակների ակտիվ որոնման գաղտնի մեթոդ է: Եթե կենդանիները հոտոտում են իրար տեղեակտվության փոխանակման համար, մարդիկ նման բան իրենց թույլ տալ չեն կարող: Մարդու մասին տեղեկատվություն ստանալու գաղտնի մեթոդը հենց ձեռքսեղմումն ու ձեռքը համբուրելն է:

Բանն այն է, որ ձեռքսեղմումը կարեւոր գործոն է մարդկանց շփման ժամանակ, քանի որ այդ ժամանակ մեր օրգանիզմները քիմիական ազդակներ են փոխանցում միմյանց:

Մասնագետները փորձարկում են կատարել, որին մասնակցել են 280 կամավորներ, եւ նրանց հետեւել են թաքնված տեսախցիկներով:

Պարզվել է, որ հետազոտության մասնակիցների 22 տոկոսը ձեռքսեղմումից հետո անկախ իրենցից ձեռքը տարել են դեմքին եւ սկսել են ինտենսիվ շնչել, այսինքն հոտ քաշել ձեռքից, հաղորդում է Informing-ը:

Մյուս փորձարկման ժամանակ ձեռքսեղմումից առաջ կողմերից մեկը ստերիլ ձեռնոցներ է հագել: Պարզվել է, որ ձեռքը լատեքսին դիպչելիս այնտեղ թողնում է նյութեր, որոնք օգտագործում են շները, առնետները եւ այլ կենդանիները շփվելու ժամանակ:

Գիտնականները պնդում են, որ ձեռքսեղմումը, ինչպես նաեւ ձեռքը համբուրելը ոչ միայն կարեւոր հոգեբանական դեր են խաղում, այլեւ անտեսանելիորեն թույլ են տալիս քիմիական ազդակներ ուղարկել իրար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ