News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Քենիայում ցեխով լեցուն փոսում հայտնված երիտասարդ փղին փրկել են երկաթգծի շինարարները: Կենդանին փոսում հայտնվել է երաշտի պատճառով: Փիղը դուրս է եկել ազգային պարկից եւ լողանալու տեղ փնտրել: Արդյունքում գտել է ցեխով լեցուն փոսը, սակայն չի կարողացել դուրս գալ այնտեղից:

Փղին գտել են ֆերմերները, որոնք զանգահարել են էկոլոգիական ծառայություն: Այդ ընթացքում կենդանին 12 ժամ փոսում է անցկացրել եւ ուժասպառ է եղել:

Ըստ Chto-proishodit.ru-ի, դեպքի վայր ժամանած բնապահպանները հասկացել են, որ սեփական ուժերով չեն կարողանա դուրս բերել կենդանուն: Բարեբախտաբար, ոչ հեռու շինարարների խումբ է եղել, որոնք վերամբարձ կռունկի օգնությամբ փոսից հանել են կենդանուն:

Տեղական ֆերմերները, սակայն, այնքան էլ չեն սիրում փղերին, քանի որ դրանք կոխկրտում են դաշտերը: Սակայն մահացող կենդանու տեսքն անտարբեր չի թողել նրանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ