News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Բերձորում Հիմնադիր խորհրդարանի դեմ վայրագությունների կազմակերպիչներից մեկը գործարար Միկա Բաղդասարովի թիկնապահն է եղել։

Հիմնադիր խորհրդարանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Բերձորում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ մոտ մեկ ամիս առաջ նշանակված ծառայողական քննությունն այսօր ավարտվել է: Լրատվամիջոցներին չի հաջողվում որևիցե մեկնաբանություն ստանալ Արցախի իշխանություններից:

Հիմնադիր Խորհրդարանը արդեն տեղեկացրել էր, որ պետական մակարդակով կազմակերպած ծեծին մասնակցում էին քրեական տարրեր և իշխանության յուրայինների ստրուկներ: Նկարում պատկերված անձը գործարար Միկա Բաղդասարովի թիկնապահներից է, ով Բերձորյան ծեծի ժամանակ ուղորդում էր թևկապներով երիտասարդներին և ոչ միայն:

Մեքենայի համարանիշը բավարար կարող է լինել ոստիկանության համար պարզելու, թե ով է այս անձը և ինչպես և ինչու է նա հայտնվել Բերձորյան ծեծի օրը այդ վայրում: Եթե Արցախի ոստիկանությունը պայմանագրային հիմունքներով համագործակցում է գործարարների թիկնազորի անդամների հետ և վերջիններիս ծեծուջարդը խաղաղ քաղաքացիների հանդեպ բխում է ԼՂՀ օրենքներից, ապա մեկնաբանությունները թողնում ենք Ձեզ, հարգելի ընթերցող»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Իսպանիայում տղամարդը կացնով գրոհել է McDonald's ռեստորանը
Տղամարդը կացնով կոտրել է ռեստորաններից մեկի ցուցափեղկը...
Ամենաշատ