News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ, դոկտոր Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամը մարտի 4-ին ընդունեց Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանին, Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանին, Կաթողիկե համայնքի հոգեւոր ներկայացուցիչ վարդապետ Գեւորգ Բահիին, Դամասկոսի հայ համայնքի քաղաքական եւ գավառական ժողովների ղեկավարներին, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն իրականացնող Սիրիայի հանձնաժողովի անդամներին:

Նախագահը ողջունեց դեսպան Փոլադյանին եւ նրան ուղեկցող պատվիրակության անդամներին, որից հետո մասնակիցները քննարկեցին հայ-սիրիական միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպման ընթացքում դեսպան Փոլադյանը զրուցակցին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:

Սիրիայի Ժողովրդական ժողովի ղեկավարի հետ հանդիպմանը հաջորդեց Ժողովրդական ժողովի մարդու իրավունքների եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամ Մարիա Սաադեի եւ այլ պատգամավորների նախաձեռնությամբ կազմակերպված համատեղ նիստը` դեսպանի, նրան ուղեկցող պատվիրակության եւ Ժողովրդական ժողովի մարդու իրավունքների եւ հաշտեցման հանձնաժողովների անդամների մասնակցությամբ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Նիստի ընթացքում դեսպանը, շնորհակալություն հայտնելով Սիրիայի Ժողովրդական ժողովին, որպես կարեւոր հանգամանք ընդգծեց այն փաստը, որ Սիրիան, Ցեղասպանության օրերին դառնալով հանգրվան մազապուրծ հայերի համար, այսօր` 100 տարի անց, իրականացնում է նման միջոցառում երկրի օրենսդիր մարմնում:

Սիրիայի Ժողովրդական ժողովի հանձնաժողովների անդամների առջեւ Հայոց ցեղասպանության մասին պատմական համառոտ զեկույցով հանդես եկավ Դամասկոսի համալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Նորա Արիսյանը:

Լսումների ընթացքում ելույթ ունեցան Սիրիայի Ժողովրդական ժողովի մի շարք անդամներ, ովքեր արտահայտեցին իրենց համերաշխությունը հայ ժողովրդին` մեկ անգամ եւս ընդգծելով հայերի դերը Սիրիայի սոցիալ-տնտեսական եւ հասարակական կյանքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Ամենաշատ