News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հայտարարել է, որ Բալթյան երկրներն իրական սպառնալիքի առջեւ են: Այս մասին գրում է Delfi-ի:

Նրա խոսքով, երկրները պետք է պատրաստ լինեն դիմակայել հարձակմանը, մինչեւ ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերը կարողանան գործել:

«Մինչեւ 2008 թվականը մեզ մոտ պարտադիր զինծառայություն կար, մենք կարծում էինք, որ դրա կարիքն այլեւս չկա: Բայց մեր սահմանների մոտ աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է: Մենք հասկացանք, որ սպառնալիքն իրական է: Սպառնալիքն իրական Բալթյան բոլոր երկրների համար: Մեր հարեւանները քիչ կանխատեսելի են դարձել, ես նկատի ունեմ Ռուսաստանին»,- ասել է Գրիբաուսկայտեն:

Նախագահն այս հայտարարությունն արել է՝ մեկնաբանելով պարտադիր զինծառայությունը վերականգնելու մասին Լիտվայի կառավարության առաջարկած օրինագիծը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ