News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Բուլղարիան եւ Ադրբեջանը վերականգնում են Nabucco-ն: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Novinite-ին: Համապատասխան համաձայնագիրը ստորագրել են Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Խոսքը կոնկրետ բուլղարական հատվածի մասին է, որը մի քանի տարի սառեցվել էր՝ մասնակիցների միջեւ անհամաձայնության պատճառով: Աղբյուրի փոխանցմամբ, Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը Եվրամիության «բացառիկ լոյալ» անդամ է եւ մտադիր է իրականացնել Երրորդ էներգափաթեթի բոլոր պահանջները:

Բորիսովի խոսքով, դա արտահայտվեց, մասնավորապես, «Հարավային հոսք» գազատարի շինարարությունն արգելափակելու որոշմամբ, որը պետք է կենտրոնական եւ հարավ-արեւելյան Եվրոպայի երկրներին գազ մատակարարեր Բուլղարիայի տարածքով: Բորիսովը նաեւ նշել է, որ Nabucco-ի կառուցումը ծառայում է Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի բլոկի շահերին:

Իր հերթին, Իլհամ Ալիեւն ընդգծել է, որ Ադրբեջանը «ռազմավարական կարեւոր վայրում» է գտնվում, իսկ երկրի ապացուցված գազի պաշարները կազմում են 2.5 տրլն քառակուսի մետր:

Nabucco գազատարի կառուցման մասին բազմակողմ համաձայնագիրը ստորագրվել է 2009 թվականին, Թուրքիայի, Ավստրիայի, Բուլղարիայի, Ռումինիայի եւ Հունգարիայի կողմից՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի մասնակցությամբ: 2012 թվականին որոշվեց հրաժարվել նախագծից՝ մատակարարումների աղբյուրի նկատմամբ վստահության բացակայության պատճառով (այդ դերին հավակնում էին Ադրբեջանն ու Թուրքմենստանը):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ