News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մոսկվայում՝ ՈՒՀԱ տան մոտ անհայտ անձը հարձակվել է Ալեքսանդր Մասլյակով-ավագի վրա։ Այդ մասին հայտնել է «Դոժդ» հեռուստաալիքը՝ վկայակոչելով «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանը։

Դեպքը տեղի է ունեցել Շերեմետյեւյան փողոցում, երբ Մասլյակովը նստում էր իր մեքենան։ Մարտի 4-ի երեկոյան կայացել էր ՈՒՀԱ պրեմիեր լիգայի մեկ/ութերորդ եզրափակչի առաջին խաղը։

Հարձակվողին ձերբակալել են, նրա ինքնությունը չի հաղորդվում։

Ալեքսանդր Մասլյակովը ՈՒՀԱ-ն ռուսական հեռուստատեսությամբ վարել է 1964-72 թվականներին եւ 1986 թվականից մինչ օրս։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ