News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսը որոշել է հետաքննել պաշտոնաթող պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ անձնական էլեկտրոնային փոստով վարած պաշտոնական նամակագրությունը։

Նշենք, որ չորեքշաբթի The Washington Post-ը հայտնել էր, որ Կոնգրեսի Ստորին պալատի՝ Բենղազիի միջադեպի հարցերով հանձնաժողովը կպահանջի պետդեպարտամենտից այդ թեմայով բոլոր այն քննարկումների պատճեները, որոնք էլեկտրոնային փոստով վարել են Քլինթոնը կամ նրա օգնականները, գրում է ՏԱՍՍ-ը։

Երկուշաբթի The New York Times-ը գրել էր, որ Քլինթոնը պետքարտուղարի պաշտոնում գրեթե չի օգտվել ծառայողական փակ էլեկտրոնային հասցեից, այլ նախընտրել է նամակագրություն վարել անձնական փոստով։ Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԱՄՆ բոլոր պաշտոնական անձանց «շատ հստակ ցուցումներ են տրվել ծառայողական փոստից օգտվելու վերաբերյալ»։

Այժմ Կոնգրեսի  Ստորին պալատի՝ կառավարության գործունեության հսկողությունն իրականացնող հանձնաժողովը կպարզի, թե որքանով են հետեւ այդ ցուցումներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ