News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ավելի քան 76 հազար չինացի միլիոնատեր վերջին 10 տարիների ընթացքում արտագաղթել է երկրից կամ այլ պետության քաղաքացիություն ստացել, գրում է Bloomberg-ը։

Արտագաղթի նախընտրած ուղին չինացիների համար մնում է Ավստրալիան։  Այսպես կոչված «ներդրումային վիզայի» համար վերջին 2 տարվա ընթացքում Ավստրալիայում դիմում է ներկայացրել 1400 չինացի։ Չինացի միլիոնատերերը իրենց ուշադրության կենտրոնում են պահում նաեւ Արեւմուտքը՝ հիմնականում Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն, գրում է Gazeta-ն։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Չինաստանի ունեւոր քաղաքացիները, ձգտելով ուժեղացնել իրենց ընկերությունների դերը միջազգային շուկայում, անհրաժեշտ են համարում բնակություն հաստատել համաշխարհային մայրաքաղաքներում՝ Լոնդոնում կամ Նյու Յորքում։ 2014թ. առաջին 9 ամիսների ընթացքում Մեծ Բրիտանիայի ներդրումային վիզա ստանալու համար (այն ստանալու համար առնվազն 2 մլն ֆունտ ներդրում է պետք կատարել) դիմում ներկայացրած 703 քաղաքացիներից  ավելի քան 300-ը եղել են Չինաստանից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ