News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի բնակչուհի, հղիության 5-րդ ամսում անցած տարվա ամռանը մահացած 28-ամյա Նարինե Շարոյանի գործով մեղադրյալ, գինեկոլոգ-մանկաբարձ Հասմիկ Հակոբյանն ապրիլի 1-ից աշխատանքից կազատվի: Այս մասին NEWS.am-ին ասաց «Արմավիր» բժշկական կենտրոնի տնօրեն Սարգիս Խաչատրյանը, որի աշխատակիցն է Հասմիկ Հակոբյանը:

Տնօրենի խոսքով՝ գինեկոլոգի աշխատանքից ազատվելը որեւէ առնչություն չունի հարուցված քրեական գործի եւ մեղադրանքի հետ:

«Պայմանագիրը լրանում է այս ամսվա վերջին, այդ պատճառով է աշխատանքից ազատվում, թե չէ մեղադրանքը կապ չունի»,- ասաց Սարգիս Խաչատրյանը:

Նշենք, որ դեպքի առթիվ նշանակված փորձաքննության պատասխանների համաձայն՝ կնոջ բոլոր հետազոտությունները հիվանդանոց ընդունվելուց անմիջապես հետո պետք է կազմակերպվեին ոչ թե ինֆեկցիոն, այլ մանկաբարձական բաժանմունքում: Ըստ փորձագետների՝ հետագայում ձեռնարկված համարժեք բուժական միջոցառումները արդյունք չեն տվել եւ հնարավոր չի եղել փրկել կնոջ կյանքը, քանի որ ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխելու պատճառով տրվել է նրա վիճակի ոչ ճիշտ գնահատական, ախտորոշումը եղել է ուշացած: Փետրվարի 27-ին «Արմավիր» ԲԿ-ի գինեկոլոգ-մանկաբարձ Հասմիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում: Բժշկուհու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հիշեցնենք, որ 2014 թվականի հուլիսի 7-ին քաղաքացի Գագիկ Մինասյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որ իր կինը՝ Նարինե Շարոյանը, հունիսի 28-ին «Արմավիր» բժշկական կենտրոնում վիրահատության էր ենթարկվել, որի արդյունքում, բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով, վիրահատությունից 3 օր անց՝ հուլիսի 1-ին, նա «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է: 28-ամյա Նարինեն 7 տարեկան երեխա ուներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ