News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիան նոր սերնդի Altay տանկերի արտադրություն կսկսի: Ինչպես հաղորդում է  Sabah-ը, տանկերի սերիական արտադրությունը նախատեսվում է մեկնարկել 2016-ի վերջին:

Թերթի տվյալներով՝ տանկերի արտադրությունը կկազմակերպվի երկրի հյուսիս-արեւելյան Սաքարիայի նահանգում:

2013-ի հուլիսին Թուրքիայում տեղի է ունեցել Altay առաջին տանկի թետսավորումը: Տանկ ստեղծելու համաձայնագիրը ստորագրվել է 2007-ի մարտին՝ պաշտպանական արդյունաբերության քարտուղարության (SSM), Թուրքիայի ՊՆ-ի եւ թուրքական Otokar ընկերության միջեւ:

Սպասվում է, որ առաջին խմբաքանակը կկազմի 250 տանկ: մեկ տանկի արժեքը կկազմի 5,5 մլն դոլար:

Թուրքիային հաջողվել է պաշտպանական արդյունաբերության ոլորտում 54 տոկոսով հասնել ինքնապահովման մակարդակի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ