News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) հայտարարություն է տարածել, որտեղ առաջարկում է չեղյալ համարել Հայաստանի Բույսերի Կարմիր գիրքը, քանի որ ՀՀ կառավարությունը հատուկ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումն օրինականացնելու նպատակով ընդունել է մի «հիասքանչ» որոշում, որով թույլ է տրվում Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներն իրենց ապրելավայրերից տեղափոխել այլ նմանատիպ տարածքներ եւ այնտեղ վերարտադրել:

«Առաջարկում ենք չեղյալ համարել Հայաստանի Բույսերի Կարմիր գիրքը՝ հիմնավորելով դա նրանով, որ եթե կարելի է ցանկացած բույս աճեցնել որտեղ հնարավոր է՝ էլ ինչ իմաստ կա ունենալ Բույսերի Կարմիր գիրք կամ պահպանել բույսերի անհետացող տեսակները։

Նույնը կարելի է անել նաեւ Կենդանիների Կարմիր գրքի հետ, քանի որ նույն տրամաբանությամբ հնարավոր է նաեւ կենդանիներին տեղափոխել այլ վայրեր, ստիպել նրանց ապրել ու բազմանալ։Կամ էլ ծայրահեղ դեպքում կարելի է նվիրել մեր բարձրաստիճան պաշտոնյաներին, գեներալներին եւ օլիգարխներին, որպեսզի նրանք պահեն այդ կենդանիներին իրենց դղյակներում։

Հ․Գ․ Ամեն դեպքում կուզենայինք լսել նաեւ այս ոլորտի մասնագետների անաչառ կարծիքը»,-ասված է Համահայկական բնապահպանական ճակատի տարածած հայտարարությունում:

Տպել
Ամենաշատ