News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում «Համազգային» հայ կրթական եւ մշակութային միության կողմից Վաշինգտոնի Սուրբ Խաչ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու սրահում, փետրվարի 28-ին կազմակերպվել էր նյույորքաբնակ գործիչ Հրանտ Մարգարյանի նոր գրքի շնորհանդեսը: «Նահատակված հայ գրողները. 1915-1922թթ» անվանումը կրող գիրքն անգլերենով պատմում է Մեծ եղեռնի տարիներին նահատակ դարձած 13 հայ գրողների կյանքի ու գրական գործունեության մասին:

Երեկոյի մասնակիցներին ուղղված իր խոսքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը բարձր գնահատեց հայկական մշակույթը օտարերկրյա լսարանին հասանելի դարձնելու նպատակին ծառայող ազգանվեր այս քայլը: «Հրանտ Մարգարյանի նախաձեռնությունն առավել կարեւոր է նաեւ ամերիկահայ համայնքի նոր սերնդին` հայ ժողովրդի գրական ժառանգությանը ծանոթացնելու տեսակետից»,- նշեց դեսպան Սարգսյանը:

Միջոցառման ժամանակ ներկայացվեցին հատվածներ հայ գրականության մեծերի` Սիամանթոյի, Ռուբեն Սեւակի, Դանիել Վարուժանի եւ այլոց ստեղծագործություններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փասադենայի քաղաքապետը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Մենք՝ որպես համայնք, կարծում ենք, որ տեղին է․․․
Չեխիայում կկազմակերպվեն Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ
Ապրիլի 25-ին Բռնոյի Knihovna Hanse Beltinga գրադարանում  տեղի կունենա Մարգարիտա Խականովայի «Արմենոֆոբիա. Արվեստ և մարգինալացում»…
2-5 տարի ազատազրկում, տուգանք կամ հանրային աշխատանք. Նախշքարյանը հիշեցրել է ՔՕ՝ Ցեղասպանությունը հերքելու հոդվածը
Պաշտոնանկ արված դատավոր, ներկայում փաստաբան Զարուհի Նախշքարյանը...
Սա Փաշինյանի ծրագիրը չէ, սա իմ անձնական մոտեցումն է. Անդրանիկ Քոչարյանը 1,5 միլիոնի ցուցակ կազմելու մասին
Ցեղասպանության ենթարկվածների ցուցակների ամբողջականացման մասին...
Կարծում եմ՝ կարիք չկա հաշվել ցեղասպանության զոհերին, բայց դա թող հայ մասնագետներն ասեն. Բաքոյան
Ես չեմ տեսնում անհրաժեշտություն, թե ցեղասպանության զոհերի անուն...
Մենք չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից, պահանջատեր լինենք, որ ի՞նչ. Հովիկ Աղազարյան
Միգուցե այդ առաջարկն արվել է սերունդների պահանջատիրության իմաստով...
Ամենաշատ