News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունն այսօր՝ մարտի 5-ին, իր հերթական նիստում հաստատել է ծխախոտի տուփերի վրա ծխելու վնասակարության մասին գրությունների օրինակները: Գրությունը պետք է լինի դիմացի կողմում եւ զբաղեցնի տուփի առնվազն 30 տոկոսը:

«Ծխելը վնասակար է առողջությանը», «Ծխելը կարող է հանգեցնել մահվան», «Ծխելը լրջորեն վնասում է Ձեզ եւ շրջապատին», «Ծխելը թոքերի քաղցկեղ է առաջացնում», «Պահպանեք երեխաներին՝ թույլ մի տվեք նրանց շնչել ծխախոտի ծուխը», «Ծխելը հղիության շրջանում վնասում է Ձեր ապագա երեխային», «Ծխելը սիրտանոթային հիվանդություններ է առաջացնում»:

Հաստատվել են նաեւ ծխախոտի տուփերի վրա նիկոտինի, խեժի պարունակության դրոշմավորման օրինակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ