News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Արմավիրի մարզի Լենուղի գյուղի 4-րդ կարգի վթարային շենքի 30 բնակիչներն ընտանիքներով այսօր՝ մարտի 5-ին, հավաքվել են Կառավարության շենքի առջեւ եւ պահանջում են նոր բնակարաններ:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ բնակիչները փորձել են ներխուժել կառավարության շենք, սակայն ոստիկանները թույլ չեն տվել եւ բախում է տեղի ունեցել ոստիկանների եւ բնակիչների միջեւ, որից հետո ոստիկանական հսկողությունն ավելի է ուժեղացվել:

«20 տարի ա՝ վթարային շենքում ենք ապրում, ոչ մեկի պետքը չի: Եղածը մեծ գումար չի, 200 մլն դրամ ա, թող էդ հարցը լուծեն»,- NEWS.am-ին ասացին վթարային շենքի բնակիչները:

Հավաքվածները հորդորում են նախարարներին գալ եւ իրենց շենքերում ապրել: Նրանք համոզված են, որ պաշտոնյաները մեկ օր էլ այնտեղ չեն բնակվի:

«Մենք կառավարության շենքի մոտից չենք հեռանալու, որովհետեւ էստեղ ավելի ապահով ա, քան մեր տներում: Մեզ անընդհատ խաբել են: Անցած տարի 48 մլն դրամ դուրս գրեցին, բայց հենց հերթը հասավ մեզ, մեզ ոչ մի բան չհասավ: Թող էդ նախարարների ընտանիքները գան, էդ ժեխերի վրա ապրեն, տեսնենք՝ կկարողանա՞ն: Զուգարան չունեն մարդիկ, վեդրո են նստում»,- ասացին բնակիչները:

Նշենք, որ Լենուղի գյուղի բնակիչները բազմիցս նամակներ են գրել կառավարությանը եւ այնտեղից պատասխան են ստացել, որ իրենց խնդիրը կլուծվի միայն 2017թ.:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ