News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գյումրիի քաղաքապետարանը արհեստական խոչընդոտներ է հարուցում «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման մարտի 7-ի՝ դեպի Գյումրի ավտոերթի ավարտին՝ ժամը 16:00-ին, տեղի Թատերական հրապարակում Գյումրեցիների եւ Շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի հանդիպումը խափանելու նպատակով: Այս մասին հայտարարություն է տարածել Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Սկզբում քաղաքապետարանն օրենքով սահմանված կարգով ներկայացված մեր իրազեկումը մերժել էր այն պատճառաբանությամբ, որ այդ օրը Ժառանգություն  կուսակցությունն արդեն իրազեկել է նույն տեղում հավաք անցկացնելու մասին:

Այնուհետեւ՝ երբ «Ժառանգությունը» մեր խնդրանքով պաշտոնապես հրաժարվել է իր հավաքն անցկացնելուց, քաղաքապետարանը մերժել է մեր իրազեկումը վերանայելու դիմումը, պատճառաբանելով, որ նույն տեղում եւ նույն ժամին կազմակերպվում է մանկապատանեկան միջոցառում, ինչի համար քաղաքապետարանը համապատասխան խնդրանքով նախապես դիմել էր «Ժառանգություն» կուսակցությանը:

Մինչդեռ Ժառանգության հավաքի իրազեկումը ներկայացրած Արմեն Մարտիրոսյանը մեզ պաշտոնապես հավաստիացրեց, որ այդպիսի դիմում չի ստացել:

Կատարվածը փաստում է, որ Գյումրիի քաղաքապետարանի գործողություններն իրավաչափ չեն եւ  իրականում ռեժիմի ցուցումով միտված են Շարժման քայլերը խափանելուն: Մասնավորապես՝ մեր միջոցառումը քաղաքական բնույթ ունի, ուստի պետք է առաջնահերթություն ունենա որեւէ այլ, այդ թվում՝ մշակութային միջոցառման նկատմամբ:

Վերը նշվածի հաշվառմամբ, ինչպես նաեւ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Թատերական հրապարակում նախատեսված միջոցառման մասնակիցները երեխաներ են, Գյումրեցիների եւ Ժիրայր Սէֆիլյանի հանդիպումը կազմակերպվում է այլ վայրում՝ Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն հարակից պուրակում՝ ժամը 16:00-ին»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ