News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, կարծում է, որ իր կատարած քայլերը բավարար չեն եղել Սպարապետի երազանքներին հասնելու համար:

«Վազգեն Սարգսյանի երազանքներին հասնելու համար այն, ինչ որ փորձել եմ, բավարար չի եղել, չի ստացվել, բայց շարունակելու եմ համառորեն, անընդհատ: Վազգենը միշտ մեր տանն է, այս 15 տարիները չեն խանգարել, որ Վազգենը մնա ծնողներիս աչքերում, արցունքներում: Վազգենը մեզ հետ է, իմ ու եղբորս զավակներիս շրթունքներին է: Մեր զավակները հպարտանում են իրենց հոպարով», - այսօր՝ մարտի 5-ին, Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, լրագրողներին ասաց նրա շիրիմին այցելած Արամ Սարգսյանը՝ չցանկանալով խոսել քաղաքականության եւ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին:

Լրագրողների հարցին, թե եթե Սպարապետը կենդանի լիներ, ինչպիսին կլիներ իրավիճակը սահմանին, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Սպարապետը սահմանին կլիներ, դա հաստատ»։

Նշենք, որ մարտի 5-ին լրացավ Վազգեն Սարգսյանի 56-ամյակը:

Հիշեցնենք, որ 1999 թ. հեկտեմբերի 27-ին, ժամը 17-ի սահմաններում, հինգ զինված անձինք` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեցին Աժ նիստերի դահլիճ ու գնդակահարեցին 8 հոգու: Սպանվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Վիրավորվեցին պատգամավորներ ու նախարարներ:

Տպել
Ամենաշատ