News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Եթե Սպարապետ Վազգեն Սարգսյանը կենդանի լիներ, կհպարտանար հայկական բանակով: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, լրագրողներին ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը Սպարապետի ծննդյան օրն այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

«Սպարապետի երազանքն է եղել ստեղծել, կատարելագործել եւ զարգացնել Հայկական բանակը, եւ այսօր ՀՀ Զինված ուժերի ղեկավարությունը ողջ անձնակազմի հետ միասին կատարելագործում է այս կառույցը: Եթե Սպարապետն այստեղ լիներ, իսկ նա գոնե հոգեպես մեզ հետ է, ինքն ուրախության պահեր կապրեր, կհպարտանար մեր Հայկական բանակով»,- ասաց նախարարը:

Ըստ Սեյրան Օհանյանի՝  եթե Սպարապետը կենդանի լիներ, ապա իր ուրույն տեղը կունենար պետական կառավարման համակարգում:

Նշենք, որ այսօր Վազգեն Սարգսյանը կդառնար 56 տարեկան։

Հիշեցնենք, որ 1999 թ. հեկտեմբերի 27-ին, ժամը 17-ի սահմաններում, հինգ զինված անձինք` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեցին Աժ նիստերի դահլիճ ու գնդակահարեցին 8 հոգու: Սպանվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Վիրավորվեցին պատգամավորներ ու նախարարներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ