Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն այսօր՝ մարտի 5-ին սուգ է հայտարարել երկրում՝ կապված մարտի 4-ին Դոնեցկում Զասյադկոյի անվան հանքավայրում պայթյունի հետեւանքով հանքափորների ողբերգական մահվան հետ:
Երկրի նախագահի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է նախագահի կայքում, հաղորդում է Segodnya.ua-ն:
Այսօր ողջ Ուկրաինայի տարածքում ժամը 12.00-ին զոհվածների հիշատակը կհարգեն մեկ րոպե լռությամբ: Ողջ երկրով մեկ պետական գերատեսչությունների շենքերից իջեցվել են Ուկրաինայի պետական դրոշները:
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով, հանքափորում պայթյունի հետեւանքով զոհվել է 33 հանքափոր: