News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանձնարարել է հրապարակել ծառայողական նամակագրությունը, որը վարել է իր անձնական էլեկտրոնային փոստից:

Քլինթոնն անձնական փոստը գործնական նամակագրության համար օգտագործել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում աշխատելու ամբողջ ընթացքում: Նման գործողությունները կարող էին խախտել դաշնային օրենքով սահմանված պահանջները: Դրա համաձայն, աշխատակիցների աշխատանքային նամակներն ամբողջությամբ պետք է պահպանվեն: Այս մասին գրում է New York Times-ը՝ վկայակոչելով Պետքարտուղարության ներկայացուցիչներին:

«Ցանկանում եմ, որպեսզի հասարակությունը տեսնի իմ էլեկտրոնային նամակագրությունը: Ես դիմել եմ Պետքարտուղարությանը՝ խնդրելով հրապարակել այն: Նրանք տեղեկացրել են, որ դրանք (նամակները) կուսումնասիրեն՝ հնարավորինս արագ հրապարակելու համար»,- Քլինթոնի Twitter-ի գրառումն է մեջբերում ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ