Մարտի 4-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Մոսկվա չվերթի ուղեւորներից մեկի մոտ փամփուշտ կա:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման եւ իրականացման աշխատակիցները Երեւան-Մոսկվա չվերթի ուղեւոր, 26-ամյա Մոնիկա Մ.-ի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերել են ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 4 փամփուշտ:
Մոնիկա Մ.-ն բերման է ենթարկվել գծային բաժին:
Հայտնաբերվածը ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքնություն: