News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Լոուկանթրիում շունը խնամում եւ կերակրում է որբացած փիսիկներին։

Շան տիրուհին՝ Շենոն Վիլյամսը պատմել է, որ իր աղջիկը գտել էր նորածին կատուներին անտառում, եւ այն բանից հետո, երբ տուն էր բերել նրանց, բոսթոն տերիեր ցեղատեսակի  5 տարեկան շունը սկսել էր խնամել որբ կենդանիներին։

Շենոնը կատուների համար արհեստական կաթ էր գնել, սակայն շուտով հասկացել էր, որ դրա կարիքը չկա, քանի որ մեկ շաբաթ անց շան մոտ կաթ էր կուտակվել։ Մեմորի անունով շունը, որը երբեք ձագեր չէր ունեցել, 2 ամիս կերակրել է փիսիկներին։

«Մինչ այս Մեմորին վախենում էր կատուներից։ Մեր կատվից նա միշտ  հեռու էր փախչում»,- նշել է շան տիրուհին։

Որբացած փիսիկներից 3-ը արդեն նոր տուն են գտել, իսկ Շենոնը, նկատելով շան մոտ դեպրեսիայի նշաններ, որոշել է նրա մոտ թողել ձագերից մեկին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ