News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի հարցազրույցը հայտնի քուրդ գրող Շեյմուշեմ Դիքենի հետ:

Թուրքիայում այսօր թուրքերն ու քրդերն ի՞նչ են մտածում Հայոց ցեղասպանության մասին:

Կարելի է ասել, որ ընդհանուր դրական տրամադրվածություն է նկատվում: Իհարկե, դրանք հեռու են նրանից, որ արտաբերեն «ցեղասպանություն» բառը, բայց արդեն շատերն են ասում, որ մեծ անարդարություն է տեղի ունեցել հայ ժողովրդի նկատմամբ:

Քրդերն ավելի շատ քաղաքական հարթությունում են խոսում 100 տարի առաջ հայ ժողովրդին բաժին հասած մեծ տանջանքների մասին: Քրդական քաղաքական շարժումը նույնիսկ ճանաչում է, որ հայերի նկատմամբ ցեղասպանություն է կատարվել: Բայց, կարծում եմ, եւ քուրդ, եւ թուրք հասարակություններին դեռ որոշ ժամանակ է պետք:

Ինչպես գիտեք, Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Գալիպոլիի ճակատամարտի հաղթանակի 100-ամյակի տոնակատարությունը տեղի է ունենալու ապրիլի 24-ին: Ինչպե՞ս եք մեկնաբանում այդ քայլը:

Նախկինում Գալիպոլիի ճակատամարտի հաղթանակը նշում էին մարտի 18-ին: Դեռեւս հայտնի չէ, ինչու այս անգամ ընտրվեց ապրիլի 24-ը, բայց փաստ է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն ապրիլի 24-ն է: Նույն օրն այլ ծրագիր նախաձեռնել եւ դեռ հրավիրել ՀՀ նախագահին ծիծաղելի, ամոթալի եւ անհարգալից վերաբերմունք է:

Ձեր տեղեկություններով, քուրդ կամ թուրք քաղաքական գործիչներ կայցելե՞ն Երեւան ապրիլի 24-ին:

Հավանական է, կլինեն նաեւ Երեւան այցելողներ, բայց Թուրքիայի 7 քաղաքներում, այդ թվում Ստամբուլում եւ Դիարբեքիրում մեկ շաբաթ շարունակ անընդհատ հիշատակի միջոցառումներ են լինելու:

Վերջին տարիներին հայ եւ քուրդ քաղաքական գործիչները սկսել են ավելի հաճախ հանդիպել, փոխադարձ այցելություններ կատարել: Ի՞նչ արդյունքի կարող է դա հանգեցնել:

Դա դրական փոխհարաբերությունների հիմք է ստեղծում: Նախորդ դարի սկզբին երկու հին ժողովուրդները՝ քրդերն ու հայերն ապրել են հարեւան տարածքներում: Երկու լեզուներում էլ կան իրարից փոխառված բառեր: Քրդերն իրենց լուրջ շահերն ունեն, ուստի ես հավատում եմ, որ հայերի ու քրդերի դրական եւ բարեկամական հարաբերություններն էլ ավելի կզարգանան ու կընդլայնվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ