News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի արգելքը բողոքարկելը ավելի հեշտ կլինի, քան ԵՏՄ անդամ չհանդիսացող մյուս երկրների քաղաքացիների համար։ Այս մասին մարտի 5-ին՝ Կառավարության նիստի ավարտից հետո, լրագրողներին հայտարարել է Տարածքային կառավարման նախարարության Պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը։ Նա նշել է, որ եթե ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիները երկար եւ բարդ ընթացակարգ են անցնում, ապա Հայաստանի դեպքում Ռուսաստանը պատրաստ է ընդունել ՀՀ Միգրացիոն ծառայություն ներկայացրած դիմումները եւ վերստուգել քաղաքացիների անձնական գործերը։

«Շրջաններում պետք է դիմել մարզպետարաններ, իսկ Երեւանում՝ անմիջապես Միգրացիոն պետական ծառայություն։ Մենք բոլորին անհատապես բացատրում ենք, թե ինչ փաստաթղթեր է անհրաժեշտ կցել դիմումին»,- նշել է Եգանյանը։

2015թ. սկզբից արդեն կա շուրջ 5500 դիմում, որոնց 25 տոկոսը ռուսական կողմն արդեն բավարարել է։  «Մենք քաղաքացիներին զգուշացնում ենք, որ անիմաստ է դիմում գրել, եթե մուտքի արգելքը հաստատվել է դատարանով։ Սակայն ոմանք դիմում են։ Այդ դիմումները չհաշված՝ մյուս դիմողների 30 տոկոսը դրական պատասխան է ստանում։ Այսինքն՝ 3 դիմումից մեկը բավարարվում է, եւ քաղաքացին նորից ՌԴ մուտքի իրավունք է ստանում։ Նման ռեժիմ Ռուսաստանն ամեն երկրին չի տրամադրում»,- կարծում է Եգանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ