News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կառավարության առջեւ այսօր՝ մարտի 5-ին, իրենց աշխատավարձերը վճարելու պահանջով բողոքի հերթական ակցիան անող նաիրիտցիները հայտնեցին, որ մարտի 16-ից նստացույց կանեն կառավարության շենքի առջեւ։

«Նստացույցը բան չտա, հետո արդեն հացադուլ կանենք: Արդեն ստամոքսներս կամաց-կամաց սովորի հաց չուտելուն, մեկ ա՝ սենց, թե նենց ժողովուրդն արդեն սովի ա մատնվել: Ստեղ կառավարություն չկա, ուղղակի թյուրիմացություն ա, սխալ ա էս կառավարություն անվանելը: Հանել, ժողովուրդին քցել են քուչեքը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից Տիգրան Միսակյանը։

Նաիրիտցիները նշեցին, որ պարտքի մարման հստակ ժամանակացույց սահմանելու վերաբերյալ իրենց նամակին կառավարությունից դեռեւս չեն պատասխանել՝ ավելացնելով, որ վերջնաժամկետին կսպասեն մինչեւ ապրիլի 24-ը, որից հետո կդիմեն պայքարի ավելի կտրուկ միջոցների:

«Ապրիլի 24-ին որոշել ենք էլի ցույց անել, հրաժարվենք էս պետությունից, գնանք երթով Ծիծեռնակաբերդ: Մինչեւ հիմա օրենքով ենք պայքարել, բայց արդեն օրենքը խախտելու ենք, ճամփեք ենք փակելու, ոչինչ, մի-երկու դուբինկա էլ թող ուտեմ»,-ասացին նաիրիտցիները:

Այնուամենայնիվ, NEWS.am-ի հետ զրույցում «Նաիրիտ» գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը վստահեցրեց, որ ապրիլի 24-ին նաիրիտցիները բողոքի ակցիա չեն անցկացնի:

«Եթե նաիրիտցիները հարգեցին Ավետիսյանների հիշատակը, ապա 1.5 մլն հայերի հիշատակը վստահ եմ, որ կհարգեն եւ այդ օրը որեւէ գործողություն չեն ձեռնարկի»,- ասաց մամուլի քարտուղարը:

Կառավարության մոտից նաիրիտցիները երթով գնացին նախագահի նստավայր։

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ 18-24  ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ