Ռազմավիրական ճանապարհով երթեւեկությունը փակվել է ուժեղ ձյան պատճառով: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ եղանակային պայմանների վատթարացման, ուժեղ ձյան եւ տրանսպորտի անվտանգ փոխադրումն ապահովելու անհնարինության պատճառով երկկողմանի փակվել է Վլադիկավկազ-Լարս ճանապարհի երթեւեկությունը:
Նշենք, որ ռազմավիրական ճանապարհը Ռուսաստանը կապում է Հարավային Կովկասի երկրների հետ: