News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ամերիկացի միլիարդատեր Փոլ Ալենը, որը Բիլ Գեյթսի հետ Microsoft ընկերությունն է ստեղծել, իր կայքում ներկայացրել է 2015 թվականի մարտի 1-ին իր կողմից հայտնաբերված ճապոնական կայսերական նավատորմի «Մուսասի» գծանավի լուսանկարն եւ տեսանյութը: Այն խորտակվել է 1944 թվականին, Սիբույան ծովում:

13 մլրդ դոլար կարողություն ունեցող Ալենին է պատկանում աշխարհի ամենամեծ զբոսանավերից մեկը՝ Octopus-ը (126 մետր երկարությամբ): Մի քանի գիտնականների հետ նա «Մուսասի»-ի որոնումները սկսել է 8 տարի առաջ: 2015-ի փետրվարին մեկնարկել է արշավի ավարտական փուլը: BlueFin-12 ստորջրյա սարքը ջրի հատակին նավի բեկորներն է հայտնաբերել:

«Մուսասի»-ն եւ նրան նման «Յամատո»-ն համաշխարհային նավատորմի պատմության խոշորագույն գծանավերն են եղել: 1938-1942 թվականներին կառուցված «Մուսասի» նավն ամերիկյան ավիացիայի կողմից ջրասույզ է արվել Լեյտեի ծոցում ծովամարտի առաջին փուլում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ