News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Գագիկ Ծառուկյանի բացակայությունների վերաբերյալ մեծ թվով պարզաբանումներ է ստացել, որոնք, սակայն, նրա համար դեռ հիմնավորումների կարիք ունեն։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, լրագրողներին ասաց Գալուստ Սահակյանը՝ հույս հայտնելով, որ ԲՀԿ համագումարից հետո Գագիկ Ծառոււկյանից կստանա այդ հիմնավորումները։

«Համագումարից հետո կխոսեմ Գագիկ Ծառուկյանի հետ, ինձ հիմնավորումներ են պետք, վռազելու խնդիր չեմ տեսնում, ոչ էլ որեւէ միտում անհարգելի համարելու կամ չհամարելու»,- ասաց Գալուստ Սահակյանը։

Գալուստ Սահակյանը խուսափեց ուղղակիորեն պատասխանել լրագրողի հարցին, թե հիմնավորումներ չստանալու դեպքում ինչ քայլեր կձեռնարկի. «Հիմա քննարկումներ են գնում նաեւ պատգամավորների հետ։ Վերջանական քննարկումների արդյունքում կկողմնորոշվեմ, այս պահին առայժմ չեմ կողմնորոշել։ Ժամանակին ամեն նստաշրջանից հետո բացակայությունների հարցը քննարկում էր ԱԺ պետաիրավական հանձնաժողովը, եւ դեռ նախադեպ չի եղել, որ որեւէ պատգամավոր դուրս մնա։ Այսինքն տրամաբանությունը հետեւյալն է՝ առաջնորդվել նախադեպային մոտեցումներով, քաղաքական մոտեցումներով, թե պարզ, շիտակ, չոր օրենքով, չնայած օրենքում էլ կա մոտեցում, որ պարզաբանման կարիք ունի»։

Նշենք, որ փետրվարի 12-ին տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներին հանձնարարել էր ուսումնասիրել ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի բացակայությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ