News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՌԴ մուտք գործելու արգելք ունեցող ավելի քան 5500 հայաստանցիներ արդեն դիմել են Միգրացիոն ծառայությանը՝ խնդրանքով, որ համաներում լինի եւ թույլատրվի նորից մեկնել արտագնա աշխատանքի: Այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը հայտնեց, որ դիմումներն ամփոփելուց հետո կազմված փաթեթն ուղարկվում է ՌԴ:

«Ամբողջ գործընթացը տեւում է 2.5-3 ամիս: ՌԴ-ից ուղարկված պատասխանների 25%-ը դրական են, սակայն բոլոր այն դեպքերում, որտեղ առկա է դատարանի վճիռ, պատասխանում են, որ իրենք իրավասու չեն: Եթե հանենք նաեւ դատարանների վճիռ ունեցող դեպքերը, որ մենք ուղարկել ենք, ապա դրական ելքերի թիվը 30% է, այսինքն երեքից մեկին թույլատրվում է մեկնել ՌԴ»,- ասաց Գագիկ Եգանյանը:

Նրա խոսքով՝ ԵՏՄ անդամակցությունը այս դեպքում ոչնչով օգնել չի կարող, մինչդեռ դյուրացնում է աշխատանքային միգրանտների հատ կապված գործատույթները: Օրինակ, եթե Ուկրաինայի քաղաքացին ցանկանում է Ռուսաստանում աշխատանքային գործունեություն ծավալել, ապա պարտավոր է քննություն հանձնել ռուսերենից, Ռուսաստանի պատմությունից եւ սահմանադրական կարգից, 3 հիվանդությունների բացակայության մասին տեղեկանքներ ներկայացնել, պետական տուրք վճարել:

«Հայաստանի քաղաքացիների համար նշված կետերից ոչ մեկն անհրաժեշտ չէ»,- ասաց Գագիկ Եգանյանը:

Նշենք, որ ՌԴ մեկնելու արգելք ունեցող հայաստանցիների թիվը հասնում է մինչեւ 50 հազարի: Նրանք պարբերաբար ցույցեր են կազմակերպում Միգրացիոն ծառայության շենքի առջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ