News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Նավթոգազ Ուկրաինա»-ն մարտին ռուսական գազի մատակարարումների համար որպես կանխավճար 15 մլն դոլար է փոխանցել: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է «Գազպրոմ»-ի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիանովը:

«Այդ գումարը բավարար է 45.6 մլն խորանարդ մետր գազի, այսինքն՝ մատակարարումների ընթացիկ ծավալներով առնվազն եւս 5 օրվա համար»,- ասել է նա:

Նախկինում հաղորդվել էր, որ մարտի 4-ի դրությամբ Ուկրաինան 10 մլն խ.մ. ռուսական գազի հայտ է ներկայացրել: «Մարտի 4-ի ժամը 10:00-ի դրությամբ Ուկրաինան վճարել է 28.1 մլն խ.մ. գազի դիմաց: Ընթացիկ հայտը 10 մլն խ.մ.-ի համար է»,- ասել է Կուպրիանովը:

Ըստ ՏԱՍՍ-ի, նա հստակեցրել է, որ սա «Նավթոգազ»-ի հաշվարկած ծավալներն են, այսինքն՝ առանց հաշվի առնելով Դոնբասին մատակարարվող գազը:

Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ Կիեւի վճարած գումարի դիմաց եւս երկու օր գազ կմատակարարվի, սակայն Ուկրաինան առայժմ ոչ մի քայլ չի ձեռնարկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Ամենաշատ