News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գյումրիի քաղաքապետարանը հերքել է «Հիմնադիր խորհրդարանի» տարածած հայտարարությունը՝ ըստ որի քաղաքապետարանը խոչընդոտում է գյումրեցիների հետ Ժիրայր Սեֆիլյանի մարտի 7-ին կայանալիք հանդիպմանը:

Քաղաքապետարանի տարածած հայտարարությունում ասվում է.

«Գյումրիի քաղաքապետարանն աշխատում է օրենքով սահմանված կարգով եւ որեւէ արհեստական խոչընդոտի մասին խոսք լինել չի կարող, քանի որ 2015թ. մարտի 7-ին Գյումրու Թատերական հրապարակում միջոցառում անցկացնելու նպատակով 2015թ. փետրվարի 25-ին Գյումրիի քաղաքապետին է դիմել  «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը սույն թվականի մարտի 7-ին «Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառ»  միջոցառում անցկացնելու նպատակով, ինչն ընդունվել է ի գիտություն: Այս մասին մարտի 2-ին  պատշաճ կարգով տեղյակ է պահվել «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակ, քանի որ մարտի 7-ին, ժամը՝ 11-ից 23-ը, Թատերական հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ դիմում էր ներկայացրել նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը:

«Հիմնադիր խորհրդարան»-ին մերժման հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ վերջինիս կողմից ներկայացված իրազեկումները երկու դեպքում էլ չէին կարող  դառնալ քննարկման առարկա Գյումրիի քաղաքապետի կողմից, քանի որ  «Հավաքների ազատության մասին»  ՀՀ օրենքի  12 հոդվածի համաձայն՝ «Իրազեկումը կարող է ներկայացվել հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 7 օր, եւ ոչ շուտ, քան 30օր առաջ», ինչը ակնհայտորեն խախտված է, քանի որ «Հիմնադիր խորհրդարանի» կողմից 2015թ. մարտի 7-ի համար իրազեկումները մուտքագրվել են քաղաքապետարան է 2015թ. մարտի 2-ին եւ 4-ին: Այսպիսով, «Հիմնադիր Խորհրդարանի» տարածած հայտարարությունում նշված միտքը, թե Գյումրիի քաղաքապետարանը օրենք է խախտել, փաստացի չի համապատասխանում իրականությանը:

Իրազեկումների վերաբերյալ հարցը չէր կարող քննարկվել օրենքի ակնհայտ խախտումների պատճառով, ուստի այն վերադարձվել է «Հիմնադիր խորհրդարանի» տեղի ներկայացուցչին, ով առձեռն ստացել է իրազեկումը եւ թողել իր գրավոր համաձայնությունը:

Կատարվածը փաստում է, որ Գյումրիի քաղաքապետարանի գործողություններն իրավաչափ են եւ համապատասխանում են «Հավաքների ազատության մասին»  ՀՀ օրենքի  պահանջներին:

Գյումրիի քաղաքապետարանից տեղեկացնում են նաեւ, որ այսօր՝ մարտի 5-ին, «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակի տնօրեն Մամիկոն Սարգսյանից ստացվել է հավաստիացում, որ «Հիմնադիր Խորհրդարանի» տարածած հաղորդագրության  մեջ «Ժառանգություն» կուսակցության անունից ներկայացված նյութերը չեն համապատասխանում իրականությանը»:

Գյումրիի քաղաքապետարանը խոչընդոտում է Ժիրայր Սէֆիլյանի հետ հանդիպումը. ՀԽ

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Քաղաքացիները աղբամաններով փակել են Արամ Խաչատրյան փողոցը
Փակել են նաև Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը...
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Երևանի Չարենց փողոցում քաղաքացիները փակել են ճանապարհը…
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
Եթե ​​տեսնի, կստիպի․․․
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Երեւանում ՆԳՆ շենքի դիմաց քաղաքացիները փակել են փողոցը։ Ոստիկանությունը...
Ամենաշատ