News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՌԴ բնակչության 26.8 տոկոսը ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ կասկածում է օտար պետությունների հատուկ ծառայություններին։ Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Բելառուսում, ԱՄՆ-ում եւ Գերմանիայում անցկացրած ինտերնետ հարցումների համաձայն՝ «Նեցմովի սպանության մեջ մեղավոր են Ռուսաստանում վիճակը ապակայունացնող հատուկ ծառայությունները» պատասխանը ընտրել է հարցվածների 23,4 տոկոսը (6.1 հազար մարդ)։  Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 26 հազար մարդ։

Ռուսական հատուկ ծառայություններին կասկածում է հարցվածների 18.1 տոկոսը։ 10.6 տոկոսն էլ վստահ է, որ Նեմցովին սպանել են Ուկրաինայի նոր իշխանությունները։ Նշենք, որ ուկրաինացիների 56.9 տոկոսը Նեմցովի սպանության մեջ մեղադրում է ռուսական հատուկ ծառայություններին։

Հարցվածների 5.3 տոկոսը վստահ է, որ սպանության պատճառը պետք է փնտրել Նեմցովի անձնական կյանքում, 2.8 տոկոսն էլ՝ գործարարության մեջ։ Հարցվածների մեծ մասը ընտրել է «դժվարանում եմ պատասխանել» տարբերակը՝ 31.2 տոկոս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ