News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Աշխարհում ընթացող պատերազմներն ու հակամարտությունները չպետք է մտնեն Բելառուս։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի ՆԳՆ ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ։

Նախագահի խոսքով՝ Բելառուսը կարեւոր դեր է խաղում համաեվրոպական անվտանգության եւ Ուկրաինայում եղբայրասպանությանը վերջ դնելու գործում։ Նախագահը նաեւ նշել է, որ իր երկրում «մայդանները» տեղ չունեն։

«Չի կարելի հաշվի չառնել այն հանգամանքը, որ ժամանակակից աշխարհը փոխվում է, այն ավելի անապահով է դառնում մարդկանց համար, իսկ որոշ պետություններ ներքաշվել են քաղաքացիական պատերազմի մեջ։ Այդ հակամարտությունները գնալով ավելի են մոտենում մեր սահմաններին, սակայն այդ բացասական երեւույթները ոչ մի դեպքում չպետք է Բելառուսի սահմաններից  ներս մտնեն։ Մենք պետք է պաշտպանենք մեր երկիրը եւ կարգուկանոնն այնտեղ»,- հայտարարել է Լուկաշենկոն՝ նշելով, որ Արեւմուտքը գիտակցել է համաեվրոպական անվտանգության հարցում Բելառուսի դերը, գրում է ԲԵԼՏԱ-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ